COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 117,5 միլիոնին
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 117 մլն 498 հազար 522 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 606 հազարից: Ապաքինվել է ավելի քան 93 միլիոն մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 696 հազար 250 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 537 հազար 838 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 229 հազար 398-ի, մահերինը՝ 157 հազար 890-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 11 միլիոն 19 հազար 344 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 265 հազար 500 մարդ:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 333 հազար 29 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 10 հազար 253 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 89 հազար 473 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 218 հազար 520, մահերինը՝ 124 հազար 501: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 689 հազար 692 վարակվածության ընդհանուր, 60 հազար 687 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 272 հազար 998-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 591 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 86-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 89 հազար 994 է, որից ապաքինվել է 85 հազար 175-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: