«Համաճարակի ժամանակ գենդերային անհավասարության խնդիրն ավելի է սրվել»․ Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանանց միջազգային օրվա նախաշեմին հավաստիացրել է, որ Գերմանիայի կառավարությունը տարբեր բնագավառներում կնոջ և տղամարդու միջև իրավահավասարություն հաստատելու ուղղությամբ կշարունակի ջանքեր գործադրել:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Մերկելը նշել է՝ «կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ավելի է սրվել գենդարային անհավասարության խնդիրը»։
«Կանայք կրկին ստիպված են համատեղել տնային գործերը, երեխաների ուսուցումը, նրանց խնամքը և աշխատել սեփական մասնագիտությամբ»,- նշել է նա:
Մերկելի խոսքով՝ «կանայք պետք է հավասարապես ներդրում ունենան քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ կարևոր որոշումների կայացման գործում»։
«Կանայք պետք է աշխատեն այնքան, որքան տղամարդիկ։ Ուստի մեզ անհրաժեշտ է հավասարություն բոլոր հասարակական ոլորտներում»,- ամփոփել է Մերկելը։