Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը չի նվազում։ Պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենանալու մեջ։
Ավստրալիայի հարավ-արեւելքում հրշեջ ուղղաթիռ է կործանվել Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհները մարելիս, օդաչուն զոհվել է:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել է մինչեւ 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն «ավազակային» է որակել Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը:
Բոլիվիայի Լա Պաս քաղաքում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել փառատոնին պատրաստվող պարողների բազմությանը, անիվների տակ յոթ պարող է զոհվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կարելի է հեշտությամբ հաղթահարել, բայց ոչ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման պայմաններում:
Փենսիլվանիա նահանգի դատախազությունն ավարտել է շուրջ երկու տարի տևած հետաքննությունը՝ նահանգի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարաններում երեխաներին սեռական ոտնձգության ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակված զեկույցի, վերջին 70 տարիներին սեռական ոտնձգության է ենթարկվել մի քանի հազար երեխա:
«ՀԱՊԿ նախագահները նաև փորձում են ցույց տալ, որ ՀԱՊԿ-ն լուրջ կառույց է, և նման գործընթացները ՀԱՊԿ ներկայացուցիչների նկատմամբ պետք է երկար կշռադատված լինեն կամ համապատասխան այլ գործընթացներով ուղեկցվեն, անցնեն սահուն, ինչն այս դեպքում տեղի չունեցավ»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի գլխավոր թեման է եղել Թուրքիայի ֆինանսա-տնտեսական դրությունը:
Մեքսիկայի ոստիկանությունը և բանակը հաջող գործողության արդյունքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի մոտ 50 անդամների:
Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին 18 տարի եւ երեք ամիս ժամկետով բանտարկության է դատապարտել կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Nacional թերթը:
Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին:
Թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» կողմնակիցները տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե ինչպես են կոտրում iPhone հեռախոսներ՝ ի նշան բողոքի ընդդեմ ԱՄՆ-ի։ Պատճառը վերջինիս կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներն են։
Թուրքիայի մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները դադարեցրել են հաճախորդներից ամերիկյան Apple ընկերության iPhone բջջային հեռախոսների վաճառքի պատվերների ընդունումը:
«Վերադարձ» հիմնադրամի և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի ներկայացուցիչներն օգոստոսի 5-12-ը Արևմտյան Հայաստան կատարած հերթական ուխտագնացության շրջանակներում, ի թիվս հայապահպան, մշակութային մի շարք միջոցառումների, օգոստոսի 8-ին Թուրքիայի Կիլիչկայա գյուղում մասնակցեցին Թուրքիայի կառավարության կողմից իրականացված հերթական ցեղասպանության՝ այս անգամ Զինի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի ու ոգեկոչման միջոցառմանը:
Օգոստոսի 15-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու երկրներին, տարածաշրջանին, մասնավորապես Սիրիային վերաբերող մի շարք հարցեր:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ նրա տիկինը՝ Ասման, այցելել են այն թունելներից մեկը, որը զինյալների կողմից լքվել է Դամասկոսի մերձակա Արեւելյան Գութայի Ջոուբար քաղաքում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Թուրքիայի արտահանողների միության կողմից կազմակերպված ընթրիքին։ Դրա ընթացքում նա խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի վերացմանն ուղղված բանակցությունների մասին։
Deutsche Telekom հեռահաղորդակցության կոնցեռնը եւ Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը փակում են բիզնեսն Իրանում Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկյուղների պատճառով:
Իտալիայի Ջենովա քաղաքի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Կոցին օգոստոսի 16-ին հայտարարել է, որ 10-ից մինչեւ 20 մարդ մինչ այժմ կարող էգտնվել քաղաքում փլուզված կամրջի փլատակների տակ:
ԱՄՆ-ի հարյուրավոր թերթեր պաշտպանել են բողոքի կոլեկտիվ ակցիան ազգային ԶԼՄ-ների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ` օգոստոսի 16-ին զետեղելով խմբագրական հոդվածներ, որոնք դատապարտում են նախագահի հարձակումները երկրում մամուլի ազատության վրա:ԱՄՆ-ի հարյուրավոր թերթեր դատապարտել են Թրամփի քաղաքականությունը ԶԼՄ-ների նկատմամբ
Հնդկաստանի ռազմածովային ուժերի հարավային հրամանատարությունը դադարեցրել է բոլոր զորավարժությունները եւ անձնակազմին ուղարկել փրկելու եղանակային վատ պայմաններից տուժած Քերալա հարավային նահանգի բնակիչներին:
«Միգուցե արդեն ժամանա՞կն է քաղաքականությունը թողնել արհեստավարժ մասնագետներին, այլ ոչ թե այն դարձնել «բոցաշունչ կրքերի» գերին»։
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի:
Ընթացիկ տարվա օգոստոսի 9-ից մինչև 15-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 30-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս փիլիսոփայությանը համահունչ»:
Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել:
Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: