Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Իսմայի Ռյուշթու Ջիրիթը Թուրքիայի նախագահականում հանդես է ուշագրավ հայտարարությամբ։
Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին պատմել է լրագրողներին իր ռուսական արմատների մասին և խոստովանել է, որ ռուսական քաղաքացիություն ունենալու ցանկություն է ունեցել:
Ֆրանսիական էստրադայի լեգենդ,երգչուհի Միրեյ Մաթյոն արժանացել է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի «Պատվավոր պրոֆեսոր մշակույթի բնագավառում» կոչմանը:
Արգենտինայի նախարարությունների թիվը շուրջ 2 անգամ կկրճատվի` բյուջեի ծախսերի փոքրացման համար:
Սիրիայում անհրաժեշտ է շուրջ 4 հազար դպրոց վերականգնել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն`ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած ՌԴ պաշտպանության նախարարության գիշերօթիկ դպրոցի 10-ամյակի միջոցառման ժամանակ:
Ասիայում կհայտնվի եւս մեկ անգլալեզու երկիր: Թայվանն անգլերենը պաշտոնական լեզու կճանաչի 2019 թվականին:
«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ԱՍԻՄԴԵՐ) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Ադրբեջանում այժմ ապրում է 35.000 հայ:
Ընթացիկ տարում Սիրիայի նահանգների դպրոցներում լրացուցիչ աշխատանքի են ընդունել 30 հազարից ավելի ուսուցիչների:
Թուրքիայում գնաճը 2018 թվականի օգոստոսին կտրուկ արագացել է լիրայի թուլության ֆոնին. պաշտոնական տվյալների համաձայն, անցած ամսին երկրում սպառողական գները 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ բարձրացել են 17,9 տոկոսով, ինչն առավելագույն ցուցանիշն է դարձել 2003 թվականի սեպտեմբերի ի վեր։
Չինաստանը որպես ֆինանսական օգնություն 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային:
Եվրամիության 28 երկրների դեսպանները սեպտեմբերի 3-ին համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցների երկարաձգումը կես տարով:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական Aselsan ընկերության միջև ձեռք բերված համաձայնությամբ ադրբեջանական ավիացիոն ռումբերի վրա տեղադրվել են թուրքական արտադրության լազերներ (LGK ” laser)։
Ճապոնիայում գրեթե 270 չվերթ է չեղարկվել «Ջեբի» հզոր թայֆունի մոտենալու պատճառով, որը կղզիներին կհասնի սեպտեմբերի 4-ին:
Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջան է ապրում:
Մեկուկես տասնյակ երկրներ համերաշխություն են դրսեւորում Ուկրաինայի հետ Rapid Trident – 2018 բազմազգ զորավարժություններին իրենց մասնակցությամբ:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա սիրիական Իդլիբի ազատագրումը։
Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի Քոնիայի նահանգի ավիաբազայում մեկնարկելու են «TURAZ Şahini-2018» անվամբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ավարտվելու են սեպտեմբերի 14-ին։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում առնվազն տասը մարդ է հրազենային վերքեր ստացել հարձակման հետեւանքով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մոտ ժամանակներս պլանավորվող հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ղըրղըզստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թուրք-ղըրղըզական գործարար ֆորումին, որի ընթացքում խոսել է մի շարք օրակարգային հարցերի մասին։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 3-ին ժամանել է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում մահվան ելքով արյունալի բախում է տեղի ունեցել հայերի և սիրիացի քրդերի միջև: Բախման ընթացքում սպանվել է 4 հոգի, որոնցից երկուսը՝ հայ, երկուսը՝ փախստական քուրդ: Կան նաև բազմաթիվ վիրավորներ: Իսկ արաբական աղբյուրները նշում են, որ զոհերը երկուսն են՝ մեկ հայ, մեկ քուրդ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել Եվրամիությանը՝ հրաժարվել որոշումների միաձայն ընդունման սկզբունքից, որպեսզի ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատճամիջոցների պատճառով «ճագարների վիճակում չհայտնվեն վիշապօձի առջեւ»:
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները զոհվել են:
ԱՄՆ-ի զինուժերը Աֆղանստանում հասցված հարվածով ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի պարագլխին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեդական CBT հեռուստաալիքին տված կիրակնօրյա հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն է»։
Միացյալ Նահանգները, որն առաջ է տանում մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը, պաղեստինցիներին առաջարկել է համադաշնություն կազմել Հորդանանի հետ:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Ազգային թանգարանը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել քաղաքացիական պատերազմում, բայց դեռեւս խաղաղության չի հասել:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան: