Բաժիններ՝

Եմենցի խռովարարաները հայտարարել են սաուդյան օդուժի հենակետին ավիահարված հասցնելու մասին

Եմենական «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել Է նոր ավիահարվածի մասին, որ հասցվել է Սաուդյան Արաբիայի տարածքին։

«Ռազմաօդային ուժերը ձեռնարկել են հակագրոհ, որի թիրախը դարձել է Խալիդ թագավորի անվան ավիաբազան՝ «Քասեֆ-2» տիպի անօդաչու թռչող ապարատի օգտագործմամբ, հարվածը եղել է ճիշտ»,- ապրիլի 28-ին գրել է նա Twitter-ում: Սարիան վերստին խռովարարների գործողությունը համարել է «ագրեսիայի էսկալացիայի եւ եմենցի ժողովրդի համընդհանուր պաշարման պատասխանը»:

Ապրիլի 26-ին նա նաեւ հայտնել էր անօդաչուի միջոցով այդ հենակետի գնդակոծման մասին: Եմենում 2014 թականի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ:

Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո: Ավելի քան հինգ տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի առաջացման: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 3 միլիոնը:

Խռովարարները պարբերաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր նպատակը մնում է Սաուդյան Արաբիան՝ իր ենթակառուցվածքով, այդ թվում նավթային ենթակառուցվածքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս