Բաժիններ՝

Եվրախորհրդարանը քվեարկեց ԵՄ-ի եւ Բրիտանիայի միջեւ հարաբերություններին նվիրված համաձայնագրի օգտին

Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո Եվրամիության և Մեծ Բրիանիայի միջև երկկողմ հարաբերություններին նվիրված համաձայնագրին: Քվեարկության արդյունքները, որը նախօրյակին կայացել է հեռավար, ապրիլի 28-ին հրապարակել է Brexit-ի հարցերով ԵԽ-ի համակարգող և լիբերալների առաջնորդ Գի Վերհոֆստադտը:

«Եվրախորհրդարանը հավանություն տվեց ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագրին: Արգելքների ստեղծման և ազատությունների վերացման՝ պատմության մեջ առաջին առևտրական գործարքը: Ձախողում երկու կողմերի համար էլ, բայց ավելի լավ է, քան ոչինիչ»,- գրել է նա Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս