Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնը չի տրամադրի Սկրիպալների գործով կասկածյալ երկու տղամարդկանց մատնահետքերը:
Քաբուլի արևմտյան հատվածում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը հորինված պատմությունների ժողովածու է, որոնք ներկայացվել են նախկին աշխատակիցների կողմից, որպեսզի արատավորեն նախագահին:
Անցյալ տարվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ 2014-2017 թթ. ընթացքում։
Ամերիկացի կին ընտրողների ճնշող մեծամասնությունը, ավելի ստույգ՝ 66 տոկոսը, հավանություն չի տալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք բանակցությունների արդյունքներով պլանավորում են ընդունել համատեղ հայտարարություն:
Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայանալիք հանդիպմանը, երկուստեք կուտակվել են բազմաթիվ հարցեր:
Եվրամիության 28 երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Փհենյանում ընդունել է հարավկորեական պատվիրակությանը՝ Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Չոն Ույ Յոնի գլխավորությամբ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքին:
Եվրոպան պետք է մինչեւ նոյեմբերի 4-ն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար:
Սեպտեմբերի 5-ին Իսրայելը վերստին փակել է «Էրեզ» հսկիչ անցակետը՝ միակը Գազայի հատվածի հետ վարչական սահմանին, որով Գազայի բնակիչները կարող են անցնել իսրայելական տարածք:
Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնել են նախարարության բողոքի նոտան՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը սեպտեմբերի 5-ին վթարի է ենթարկվել:
Կորեական թերակղզու Հարավն ու Հյուսիսը բաժանող ապառազմականացված գոտու լիակատար ականազերծման համար կարող է պահանջվել մոտավորապես 200 տարի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքին է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը իրատեսական չէ, քանի որ հազարամյակների պատմությամբ եւ ավելի քան 75-միլիոնանոց բնակչությամբ պետությունը միշտ էլ շահեր կունենա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրները:
Եվրոպային անհրաժեշտ է լիովին փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ սկսել նրան դիտել որպես գործընկերոջ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը:
Մեկ մարդ է զոհվել, եւս երեքը՝ վերքեր ստացել Վրաստանի արեւմուտքի Փոթի քաղաքում դեռեւս չպարզված սարքի պայթելու հետեւանքով:
Իդլիբում կառավարական ուժերի գործողությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի եւ հարեւան Թուրքիա փախստականների նոր ալիքի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ընթացող բանակցությունները կարող են ձախողվել:
Ճապոնիայում տարրական դասարանների 160 աշակերտներ եւ նրանց ուսուցիչները «Ջեբի» թայֆունի պատճառով արգելափակված են մնացել Կիոտո քաղաքի մերձակա անտառում գտնվող պանսիոնատի տարածքում:
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում պայքարել Սիրիայի հյուսիսում հաստատված ահաբեկիչների դեմ եւ կիսում է Մոսկվայի անհանգստությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մոտ ժամանակներս բարելավել հարաբերությունները եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի հետ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Newport News ատոմային սուզանավը, որը հանդերձված է «Թոմահավկ» թեւավոր հրթիռներով, մտել է Միջերկրական ծով:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանում ձերբակալված և 2 ամսով կալանավորված ամերիկաբնակ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի հարցին։
«Մոսկվան համբերատար է, բայց բարձրագույն իշխանության ներկայացուցիչների որոշ առանձին, բացառապես՝ դիվանագիտական ձևակերպումներից, ամեն դեպքում, երևում է, որ համբերությանը սահման կա: Ռուսաստանում միամիտ դիտորդներ չկան, բոլորն ամեն բան հիանալի հասկանում են»:
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել ներկրման և արտահանման ծավալների մասին։
Ադրբեջանի հաշվիչ պալատի «2018 թ. հունվար-հունիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը և բյուջեի չափորոշիչները» փաստաթղթի համաձայն՝ երկրի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը: