Բաժիններ՝

Իսրայելը հաղորդել է Գազայի հատվածի տարածքից հրթիռների երկու անհաջող արձակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման երկու անհաջող փորձ է իրականացվել Իսրայելի կողմը։

«Ահաբեկիչները Գազայում հենց նոր երկու հրթիռ են արձակել Իսրայելի կողմը: Երկու հրթիռները պայթել են Գազայում»,- իսրայելցի զինվորականները հայտնել են իրենց Twitter-ում:

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ տագնապի շչակները, որոնք նախազգուշացնում են հնարավոր հրթիռակոծման մասին, լսվել են Կուսուֆիմ կուբիցում, որը գտնվում է Իսրայելի հարավում, Գազայի հատվածի հարեւանությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930