Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել ՀՀ նախագահին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Նամակում մասնավորապես ասվում է.

«Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930