
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Վիեննայի հանդիպմանը կքննարկեն Իրանի հետ միջուկային գործարքը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները պլանավորում են ապրիլի 29-ին հանդիպում անցկացնել, որը նվիրված կլինի իրանական միջուկային գործարքին: Այդ մասին ապրիլի 28-ին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Ինչպես եւ նախորդ փուլերի ընթացքում, պլանավորվում է ռուսաստանյան եւ ամերիկյան պատվիրակությունների երկկողմ հանդիպում, առաջիկա հանդիպումը պլանավորված է վաղը՝ ապրիլի 29-ին»,-լրագրողներին ասել է Ուլյանովը: Միջուկային գործարքի շուրջ բանակցությունների երրորդ փուլը Վիեննայում սկսվել է ապրիլի 27-ին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով Համատեղ հանձնաժողովի պաշտոնական նիստով, որն անցկացվել է քաղտնօրենների մակարդակով: Ուլյանովը գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: