Բաժիններ՝

Թուրքիայում հայտարարել են, որ լոքդաունը չի տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա

Փողոց դուրս գալու սահմանափակուները, որոնք Թուրքիայում մտցվել են ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 17-ը լոքդաունի գործողության շրջանակներում, չի տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Այդ մասին ասվում է հանրապետության ներքին գործերի նախարարության շրջաբերականում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով երկրում լիակատար լոքդաուն էր հայտարարել ապրիլի 29-ի ժամը 19:00-ից մինչեւ մայիսի 17-ը ժամը 05:00-ն: Բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը, բացառությամբ ՆԳՆ-ի շրջաբերականի կողմից ազատվածների: Միջքաղաքային ուղեւորությունները թույլատրված են միայն իշխանությունների կողմից թույլտվություն ստանալուց հետո:

Հյուրանոցների ամրագրումը բացառություն չէ միջազգային ուղեւորությունների սահմանափակումների համար: «Պարետային ժամի սահմանափակումներից ազատվելը տարածվում է այն օտարերկրացիների վրա, որոնք ժամանակավորապես մեր երկրում են գտնվում տուրիստական գործունեության շրջանակներում: Օտարերկրացիները, որոնք ունեն կեցության վկայագիր, ենթարկվում են պարետային ժամի գործողությանը»,-ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ լոքդաունի ժամանակ մթերային խանութներն ու շուկաները աշխատելու են երկուշաբթի օրվանից մինչեւ շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն: Քաղաքացիները կկարողանան այնտեղ այցելել միայն ոտքով: Նաեւ աշխատելու են հերթապահ դեղատները:

Սրճարաններն ու ռեստորանները աշխատելու են միայն առաքմամբ: Հյուրանոցների ռեստորանները սպասարկելու են միայն այստեղ գտնվող մարդկանց: Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թվի օրական աճն ապրիլի 16-ին առավելագույն ցուցանիշն է գրանցել համավարակի սկզբից ի վեր՝ կազմելով 63,082, ապրիլի 21-ին գրանցվել է մեկ օրվա ընթացքում մահվան առավելագույն ցուցանիշը՝ 362, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս