Բաժիններ՝

Ճապոնիայում ավտոմոբիլը մխրճվել է հիվանդանոցի շենքը

Առնվազն յոթ մարդ վնասվածքներ է ստացել Ճապոնիայի արեւելքի Օդավարա քաղաքում, որտեղ ավտոմոբիլը մխրճվել է տեղի հիվանդանոցի շենքը՝ խոյահարել-ճեղքելով ապակե պատը: Ապրիլի 28-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Իշխանությունների տվյալներով՝ 70-ամյա վարորդը շփոթել է գազի եւ արգելակի ոտնակներն, ինչը դարձել  է միջադեպի պատճառ: Ոստիկանության աշխատակիցներն սկսել են հետաքննություն պատահարի բոոր հանգամանքները պարզելու համար:

Վերջին տարիներին Ճապոնիայում հաճախացել են միջադեպերը տարեց վարորդների հետ: Տեղի ոստիկանությունն այդ առնչությամբ հորդորում է կամավոր հրաժարվել վարելու իրավունքից ուժերի անվստահության դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս