Բալթյան երկրների և Սլովակիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ
Բալթյան երկրների դեսպանները, ինչպես նաև Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ապրիլի 28-ին կանչվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Չորեքշաբթի ԱԳՆ են կանչվել Բալթյան երկրների ու Սլովակիայի դեսպանները»,- ասել են նախարարությունից:
Ապրիլի 23-ին Լատվիան, Լիտվան և Էստոնիան հայտարարել են, որ արտաքսում են ռուս դիվանագետներին՝ նրանց մեղադրելով այնպիսի գործունեության մեջ, որն անհամատեղելի է դիվանագիտական կարգավիճակի հետ: Լատվիան և Լիտվան արտաքսում են մեկական ռուս դիվանագետի, Լիտվան՝ երկու:
Ապրիլի 22-ին էլ երեք ռուս դիվանագետի պերսոնա նոն գրատա է ճանաչել Սլովակիան: Չորս երկրների իշխանությունները տեղեկացրել են, որ այդ քայլերը ձեռնարկվել են ի նշան Չեխիայի հետ համերաշխության, որը Ռուսաստանին մեղադրում է 2014 թվականին Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունների մեջ:
Ապրիլի 17-ին Չեխիան որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանության 18 աշխատակցի՝ նրանց անվանելով ՌԴ հատուկ ծառայությունների սպաներ:
ՌԴ ԱԳ նախարարությունը խիստ բողոք է հայտնել պաշտոնական Պրահային և Մոսկվայում Չեխիայի դեսպանության 20 աշխատակցի ճանաչել պերսոնա նոն գրատա: