Բաժիններ՝

Ճապոնիան կշարունակի ձգտել՝ հասնելու Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման

Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման եւ նրան Կուրիլյան շղշթայի հարավային չորս կղզիները հանձնելու շուրջ բանակցությունները շարունակելու ցանկության վերաբերյալ: Այդ մասին ասվում է երկրի արտաքին քաղաքականության ամենամյա ընդհանուր ամփոփման մեջ։

«Գլխավոր հարցը, որն սպասվում է լուծել Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում, «հյուսիսային տարածքների» (Հարավային Կուրիլյան կղզիները, որոնք Ճապոնիան համարում է իրենը) խնդիրն է»,-ասվում է փաստաթղթում:

Դրա հետ մեկտեղ Տոկիոյում նշել են, որ իր ինքնիշխանությունը տարածվում է այդ կղզիների վրա: Ամփոփման մեջ նշվում է, որ ռազմավարական իրադրությունը Հնդկա-Խաղաղօվկիանոյան տարածաշրջանում շարունակում է փոխվել, սակայն Ճապոնիայի համար մշտապես կարեւոր են մնում Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Իր հերթին Տոկիոն, բացի տարածքային հարցի եւ հաշտության պայմանագրի հարցի լուծումից, կցանկանար գործընկերային հարաբերություններ կառուցել ՌԴ-ի հետ, երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնել այն բնագավառներում, որոնք ավելի վաղ ընդգրկված չեն եղել, զարգացնել համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, հումանիտար փոխանակությունների ոլորտում: Ճապոնիան հավակնում է Կուրիլյան շղթայի հարավային չորս՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին համաձայնության պայմանագիրը:

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է:

Տոկիոն իր հերթին շարունակում է հայտարարել, որ հաշտության համաձայնագիրը կկնքվի միայն «հյուսիսային տարածքների» խնդիրը լուծելուց հետո: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը, որը լուրջ զիջում էր դարձել Ճապոնիայի կողմից: Բայց Մոսկվան եւ Տոկիոն դեռ ոչ մի համաձայնության չեն եկել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս