ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում

ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը 1915թ. Օսմանյան կայսրությունումց հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք ոչ մի փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում»,-ասել է Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը միայն կխորանա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք խորապես հիասթափված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930