Ֆրանսիան ապագայում կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կփակի իր բոլոր ջերմաէլեկտրակենտրոնները (ՋԷԿ):
Թուրքիան որոշում է ընդունել դեսպանատուն բացել Պարագվայում:
Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել է Ժուիս դի Ֆորա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Թուրքիային C-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը տեղի կունենա 2019 թվականի կեսերին:
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի բնակիչները (բնակչությունը մոտավորապես 1,6 մլն մարդ է) ստորգետնյա ցնցումներ են զգացել սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի ընթացքում:
ԱՄՆ-ը չորս ֆիզիկական անձանց եւ հինգ կազմակերպության դեմ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կառավարությանը նավթի ու սպառազինության մատակարարմանը մասնակցելու համար:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոժեֆ Դանֆորդն սեպտեմբերի 7-ին Քաբուլ են ժամանել նախապես չհայտարարված այցով:
Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 16-ի:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, պատահական չէ, որ Թեհրանում այսօրվա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման նախօրեին, ինչպես նաև վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Նախիջևանում Թուրքական ռազմաբազա տեղակայելու մտադրության մասին լուրը>։
Ադրբեջանի զինված ուժերի զինանոցը համալրվել է թուրքական «Aselsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված լազերային կառավարման համակարգերով։
«Եթե Հայաստանը բաց թողնի սա, կարծում եմ, հարաբերությունները կշարունակվեն նախկին հունով, քանի որ կոնկրետ հետաքրքրություններ այս տարածաշրջանում Գերմանիան չունի: Սակայն միայն արարողակարգային որակել Մերկելի այցը՝ չի հաջողվի»,- մեկնաբանեց Ստյուարտը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել առաջիկա երեք տարում երկրում բարձրացնել կենսաթոշակի անցնելու տարիքը եւ կատարել այլ փոփոխություններ, որոնք ճապոնացիներին թույլ կտան ավելի երկար աշխատել եւ հետաձգել կենսաթոշակ ստանալը։
«Վստահաբար կասեմ, որ Մոսկվայում կքննարկվի երկրորդ նախագահի հարցը, թեև չգիտենք՝ ինչպես կընթանա քննությունն այսուհետ: Բայց ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան»:
Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։
Միացյալ Նահանգների` միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալուց հետո Իրանը հայտարարեց, որ իր հետագա քայլերի վերաբերյալ հստակ որոշում կկայացնի միայն Եվրոպայի հետ բանակցություններից հետո:
Ստամբուլի Մալթեփե և Բոսթանջը շրջանների սահմանագծում ուղղաթիռն ընկել է ծովը:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիան հարթակների նախապատրաստման աշխատանքներ է իրականացնում, որտեղ տեղակայվելու են ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանացի իր գործընկերոջ` Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ շրջանում իրականացվող ռազմական գործողության մասին:
Բրիտանացի դիվանագետները ռուսական կողմի ներկայությամբ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կիրազեկեն Ռուսաստանի երկու քաղաքացիների մասին, որոնք կասկածվում են Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձի մեջ:
Առնվազն 76 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձաստիճան պաշտոնյաների հետ:
ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները տեղեկատվական պատերազմ են սանձազերծել, որպեսզի վարկաբեկեն Իրանի իշխանությանը սեփական ժողովրդի աչքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ տածած «աներեր հավատի» համար:
Գերմանիան շահագրգռված չէ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, եւ պատրաստ է երկխոսություն վարել նրա հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի եւ, մասնավորապես, Իդլիբի իրադրությունը:
Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, ով բանտից ազատ է արձակվել նախորդ ամիս, պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Քաբուլի արեւմտյան մասում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, եւս 95 մարդ վերքեր են ստացել:
Ուկրաինան կզբաղվի Թուրքիայի ժանդարմերիայի կողմից օգտագործվող «Mi-17» տիպի բազմաֆունկցիոնալ 17 ուղղաթիռների վերանորոգմամբ և արդիականացմամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր Twitter-ի էջում։