«Այս ամենը պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժ է, սրա հետ մեկ էլ բեռլինյան պատի անկումը կարելի է համեմատել»
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի ԱԳՆ-ն պնդում է, որ արտահոսած ձայնագրությունը, որտեղ արտգործնախարար Զարիֆը պնդում է, որ Ռուսաստանն է սաբոտաժի ենթարկում Իրան-Արևմուտք միջուկային գործարքը, իր, այսինքն՝ նախարարի, անձնական կարծիքն է: Հասկացա՞ք: Չեն հերքում, չեն ասում տենց բան չի եղել, հաստատում են:
Իրան-Չինաստան գործարքից օրեր անց Ռուսաստանը սենց հարված ա ստանում: Իսկ հարվածի ուժգնությունը դժվար է թերագնահատել, քանի որ, օրինակ ռուս խաղաղապահների ամբողջ մատակարարումը Իրանի օդային տարածքով էր ընդհուպ մինչև կապիտուլյացիան (հիմա Ադրբեջանի տարածքով է): Պատկերացրեք՝ ունենաս 15,000 զինվոր ու չկարենաս նույնիսկ սնունդով իրենց ապահովես:
Ու ամենազավեշտալին ու ցավալին մեզ համար այն է, որ Մոսկվան համառորեն հրաժարվում է այս ամենը գիտակցել` զուտ սեփական սխալները ընդունել հրաժարվելու պատճառով:
Այս ամենը պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժ է, սրա հետ մեկ էլ բեռլինյան պատի անկումը կարելի է համեմատել: