Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Վրաստանի խորհրդարանի անդամները 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի ղեկավար են ընտրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուճավային։ Այդ պաշտոնի համար միակ թեկնածուն հենց Կուճավան էր, որը ստացել է իր կուսակիցների, ինչպես նաև որոշ ընդդիմադիրների աջակցությունը։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Ես վստահ եմ, որ այսօր Վրաստանի խորհրդարանի համար նոր փուլ է սկսվում։ Ունենք բազմակուսակցական խորհրդարան ու նրանց ձայնը լսելի է լինելու։ Խոստանում եմ պահպանել հավասարակշռությունն ու դեմոկրատական գործընթացները` ձեր աջակցությամբ»,- ասել է Կուճավան։

Կուճավան պատգամավոր է դարձել 2016-ին, 2020-ին վերընտրվել է։

Ապրիլի 24-ին Արչիլ Թալակվաձեն Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930