ՄԱԿ-ը պահանջում է, որ Ադրբեջանն ազատ արձակի Հուսեյն Աբդուլլաևին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետները հորդորում են անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կառավարության բացահայտ քննադատ Հուսեյն Աբդուլլաևին, որը Գերմանիայում քաղաքական ապաստան էր ստացել քաղաքական դրդապատճառներով: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Աբդուլլաևին ձերբակալել էին Թուրքիայում 2018 թվականի ապրիլի 21-ին և հաջորդ օրը բռնի ուժով տեղափոխել Ադրբեջան: 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Բաքվի ռազմական դատարանը կայացրել էր վեց տարվա ազատազրկման վճիռ:

2020 թվականի օգոստոսին Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը եզրակացրել էր, որ Աբդուլլաևի կալանավորումը կամայական է ՝ իրավական հիմքի բացակայության պատճառով: Խումբը հետագայում եզրակացրել է նաեւ, որ միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձին Թուրքիայի կողմից Ադրբեջանին հանձնելու քայլը ոտնահարել է միջազգային օրենքը:

«Մենք հաղորդումներ ենք ստացել այն մասին, որ Աբդուլլաևի ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը վատթարանում է, գրանցվում է զարկերակային ճնշման նկատելի աճ», – ասում են փորձագետները ՝ հավելելով, որ նա վերջերս հացադուլ էր սկսել ՝ բողոքելով իրեն կալանքի տակ պահելու փաստի դեմ:

Աշխատանքային խումբը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Աբդուլլաևին, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններից պահանջելով նաեւ Աբդուլաեւին տրամադրել փոխհատուցում:

Տեսանյութեր

Լրահոս