Բաժիններ՝

Թուրքական պատվիրակությունը Բաքվում է, հուլիսի 29-ին կայցելեն Շուշի

Հուլիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախքան այդ տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպմանն Ալիևը համոզմունք է հայտնել, որ Շենթոփի այցը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Ալիևը կարևորել է նաև թուրքական պատվիրակության Շուշի կատարելիք այցը՝ հավելելով, որ հունիսին երկու երկրների միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը» երկկողմ հարաբերություններն էլ բարձր մակարդակի է հասցրել:

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Շուշի կայցելի հուլիսի 29-ին:

Ռեպորտաժում նշվել է, որ Բաքվում սպասվող խորհրդարանի նախագահների մակարդակով եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվելու է «Բաքվի հռչակագիրը»: Հռչակագրի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031