Բաժիններ՝

Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Փարիզում Կուբայի դեսպանատան վրա հարձակումից հետո

Ֆրանսիայի իրավաբանական մարմիններն սկսել են հետաքննություն այն հարձակման կապակցությամբ, որը հուլիսի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք կատարել են Փարիզում Կուբայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Իրավաբանական հետաքննությունն է սկսվել Ֆրանսիայում՝ բացահայտելու համար այն անձանց, ովքեր մեղավոր են գործողությունների մեջ, որոնք հանգեցրել են (շենքի) նյութական վնասի, բայց չեն ուղեկցվել մարդկային զոհերով կամ մարդկանց վիրավորումներով»,- ասված է հայտարարության մեջ: Այնտեղ հաղորդվում է, որ ներկայումս «ուժեղացված էդեսպանատան անվտանգության ապահովման համակարգը»: «Ֆրանսիան դատապարտում է այդ հարձակումը Փարիզում Կուբայի դեսպանատան վրա»,- ընդգծել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Կուբայի արտաքին գործերի նախարարությունը եւ Փարիզում այդ երկրի դեսպանությունը, դիվանագիտական նեկայացուցչության շենքի վրա է նետվել հրկիզող հեղուկով երեք շիշ, ինչը հանգեցրել էբռնկման շենքի ճակատին եւ մուտքի մոտ: Կուբայի դեսպանատունը գտնվում է Մարսյան դաշտից հարավ ընկած նրբանցքներից մեկում, դա ոչ մեծ շենք է խիտ կառուցապատմամբ թաղամասում:

Հարեւան թաղամասերում գտնվում են եւս մի աքանի օարերկրյա դեսպանատաներ: Կուբայի դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ պատահածը գնահատվում է որպես ահաբեկչական գործողություն, ընդ որում ընդգծվում է, որ նման ակտերին «աջակցում են քարոզչական արշավներն ԱՄՆ-ի կառավարության կողմից», հաղորդել էՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս