Բաժիններ՝

Բաքվում դատախազը 2 հայ գերիներից յուրաքանչյուրի համար 16 տարվա ազատազրկում է պահանջել

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է երկու հայ գերիների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է լրտեսության համար:

Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ կայացած դատավարության ընթացքում դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում` պատիժը կրելուց հետո երկրից արտաքսմամբ:

Հայտնի է, որ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին` Շուշիից ոչ հեռու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031