Բաժիններ՝

Գերմանացիների ավելի քան 50 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչը

Գերմանիայի բնակիչների կեսից ավելին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանը:

«Նոր ուղենիշ. ավելի քան յուրաքանչյուր երկորդ գերմանացին (50.2 տոկոսը կամ 41,8 միլիոն մարդ) օգտվում է (կորոնավիրուսից) լիակատար պաշտպանությունից, քաղաքացիների 61,1 տոկոսը (50,85 միլիոն) կատարել է առնվազն մեկ պատվաստում»,- գրել է առողջապահության նախարարության ղեկավարը:

«Այժմ որքան շատ մարդ է պատվաստվում, այնքան անվտանգ կլինեն աշունն ու ձմեռը»,- ընդգծել է Շպանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031