Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի պետական ծառայողների պարտադիր պատվաստման մասին. CNN
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի նոր կորոնավիրուսի դեմ բոլոր դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստման կանոն սահմանելու մասին: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ դաշնային կառավարության բոլոր պետական ծառայողները եւ կապալառուները պարտավոր կլինեն պատվաստվել կամ նեկայացնել պատվաստման հաստատում: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն կանոնավորապես կորոնավիրուսային վարակի թեստ հանձնել: Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում այս պահանջները տարածել ամերիկացի զինծառայողների վրա, սակայն մտադիր է համապատասխան հանձնարարականները տրամադրել Պենտագոնին:
Հուլիսի 27-ին ավելի վաղ Բայդենը հավաստել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորությունը: «Դա այժմ քննարկվում է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: