
Սևծովյան նավատորմի փրկարար նավն անցել է Սուեզի ջրանցքը և ուղեւորվում է Օմանի ծոց

Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Կապիտան Գուրեւ» փրկարար քարշականավն անցել է Սուեզի ջրանցքը եւ ուղեւորվում է Օմանի ծոց, որտեղ կմասնակցի ջրասուզորդների «Խորություն-2021» բազմամարտի մրցույթի ապահովմանը, հուլիսի 28-ին ասված է Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սեւծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռամզածովային բազայի փրկարար նավերի ջոկատի կազմից «Կապիտակն Գուրեւ» փրկարար քարշականավի անձնակազմը անցել է Սուեզի ջրանցքը եւ մտել Կարմիր ծով: «Կապիտան Գուրեւ»-ն առաջին անգամ է կատարում ծովային անցում Նովոռոսիյսկից Օմանի ծոց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծովային անցման տեւողությունը կազմում է ավելի քան 20 օր, երթուղին անցնում է Սուեզի ջրանցքով, երեք նեղուցով, երեք ծոցով եւ վեց ծովով: Ճշտվում է, որ ռուսաստանյան քարշականավը կօգտագործվի որպես շտաբային նավ ջրասուզակների «Խորություն-2021» բազմամարտի միջազգային մցույթին Ռուսաստանի ռազմածովայն նավատոմի հավաքական անձնակազմի մասնակցության ապահովման համար, որը տեղի կունենա օգոստոսին Իրանի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: