Բաժիններ՝

Hubble-ը ջրի հետքեր է գտել Հանիմեդի մթնոլորտում

Hubble աստղադիտակն առաջին անգամ ջրային գոլորշու հետքեր է հայտնաբերել Հանիմեդի մթնոլորտում, որը Յուպիտերի խոշորագույն արբանյակներից է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Դրա շնորհիվ գիտնականները ենթադրել են, թե ինչպես կարող էր ձևավորվել այս օբյեկտի մթնոլորտը: Հետազոտության արդյունքները հրապարակել է Nature Astronomy գիտական ամսագիրը:

«Ենթադրվում է, որ Հանիմեդի հազվագյուտ մթնոլորտն առաջացել է Արեգակի ճառագայթների և լիցքավորված մասնիկների ազդեցությամբ դրա մակերևույթին սառույցի անընդհատ գոլորշիացման արդյունքում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում թթվածին կա, իսկ ջուր՝ ոչ: Առաջին անգամ ջրի հետքերը հայտնաբերել ենք Hubble-ի տվյալների շնորհիվ»,- գրում են հետազոտողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս