Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 5697-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 5 697-ով: Մահացել է 54 մարդ:
Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 455 846 դեպք,։
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում բուժվել է 2 713 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 406 475 մարդ:
Մահացել է 6 182 մարդ: Մինչեւ հիմա պատվաստումներ է արել 664 997 մարդ, այդ թվում 204 234-ը՝ երկու դեղաչափով:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: