
Թուրքիան պատրաստվում է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան

Թուրքիան ցանկանում է հնարավորության դեպքում 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհները մարմանն աջակցելու նպատակով: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Քննարկում ենք Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը: Մեզ մոտ առկա հրդեհների թուլանալուն զուգահեռ եթե կարողանանք Հունաստանի այդ դիմումին կընդառաջենք»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այս թեմայով հայտարարություն է արել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Վերջինս սոցցանցում արած գրառման մեջ տեղեկացրել է, որ խոսել է թուրք պաշտոնակցի հետ, ով խոստացել է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անտառային հրդեհների ամենաուժգին տարածվելու օրերին Հունաստանը պատրաստակամություն էր հայտնել հրշեջ ինքնաթիռ ուղարկել Թուրքիա, սակայն իր տարածքում էլ անտառային հրդեհներ բռնկվելու պատճառով չէր կարողացել ուղարկել: