
Մալիում իսլամիստներն սպանել են ավելի քան 50 խաղաղ քաղաքացիների

Առնվազն 51 մարդ է սպանվել իսլամիստների կողմից Մալիի երեք գյուղերում՝ Նիգերի հետ սահմանի մերձակայքում: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն շրջանի վարչակազմի պատրաստած փաստաթղթերը, որտեղ կատարվել է հարձակումը։
Գործակալության տվյալներով՝ գրոհը կատարվել է օգոստոսի 8-ի երեկոյան միաժամանակ երեք գյուղերի վրա: Իր հերթին Ֆրանս Պրես գործակալությունը (AFP), վկայակոչելով զինվորականներին, հայտնել է, որ խոսքը վերաբերում է Քարու, Ուաթագունա եւ Դաութեգեֆթ գյուղերին:
Մալիի այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել այդ հարձակումը, գործում են «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» խմբավորումների զինյալները, որն «Իսլամական պետության» եւ «Անսար ուլ Իսլամի» կառույցն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: