Մանկամտություն է սպայական կազմի կրճատման մասին խոսելը. Վովա Վարդանովը բանակում Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած բարեփոխումների մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր  խորհրդարանում առաջադրվեց որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու և իր ելույթում խոսեց պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին։

Ըստ Քոչարյանի՝ անհրաժեշտ է կրճատել բանակի սպայական կազմը, վերանայել Զինված ուժերում կիրառման դրած փաստաթղթերը, մարտական կանոնագրքերը, պայմանագրային ծառայության ընդունել ինտելեկտուալ, հոգեկան և ֆիզիկական թեսթի գերազանց արդյունք ունեցողներին, ինչպես նաև բանակում բարձր զինվորական պաշտոնների պաշտոնյաների նշանակման հարցում հարցնել Ազգային ժողովի կարծիքը։

Բանակում առաջարկվող փոփոխությունների և պատերազմից հետո արված աշխատանքի շուրջ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում իր դիրքորոշումներն է  ներկայացրել «Ողջ մնալու արվեստը» ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս