Ճապոնիայի ԱԳ նախարարն Իրանին կոչ կանի վերադառնալու միջուկային գործարքի պարտավորություններին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին օգոստսի 10-ին լրագրողներին հայտնել է, որ մտադիր է Իրան կատարելիք՝ իր առաջիկա ուղեւորության ընթացքում տեղի իշխանություններին կոչ անել վերադառնալու միջուկային գործարքի՝ իր պարտավորություններին։
«Մեր երկրի հետեւողական դիրքորոշումն այն է, որ մենք պաշտպանում ենք միջուկային գործարքը: Ես մտադիր եմ Իրանի իշխանություններին կոչ անել վերադառնալու գործաքի պարտավորություններին: Մենք նաեւ չափազանց կարեւոր ենք համարում երկխոսության հաստատումն Իրանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ Մոտեգին հայտարարել է, որ պլանավորում է օգոստոսի 15-ից մինչեւ 24-ն այցելել Եգիպտոս, Իսրայել, Պաղեստին, Հորդանան, Թուրքիա, Իրան եւ Կատար՝ Մերձավոր Արեւելք՝ իր այցի շրջանակում: Վիեննայում ապրիլից ընթանում են բանակցություններ Իրանի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի) միջեւ իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը:
Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի մասնակցության: Սկզբնապես պատվիրակությունները մտադիր էին աշխատանքն ավարտել մայիսի վերջին, իսկ այնուհետեւ հունիսի առաջին օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: