Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինավարժանքներն Աֆղանստանի սահմանի մոտ ավարտվեցին
Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ համատեղ զինավարժանքները Հարբ Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավարտվեցին: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
«Մենք ավարտում ենք Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համատեղ զինավարժանքները: Առաջին անգամ ցուցադրվեց զորքերի միջտեսակային խմբավորման կիրառումը օդուժի, հետախուզական-կրակային համալիրների եւ դեսանտի կենտրոնացած կիրառմամբ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստացված փորձի հիման վրա»,- ասել է նա:
Նա նշել է, որ զինավարժանքներն անցկացվել են Աֆղանստանի իրադրության սրման եւ Կենտրոնասիական տարածաշրջանի սահմանակից երկրներ արմատական ահաբեկչական խմբերի ներթափանցման սպառնալիքի ֆոնին: «Համոզված եմ, որ ապագա համատեղ գործողությունները թույլ կտան ամրապնդել մարտական ընկերակցությունը, մեր երկրներն անվտանգ դարձնել մարտական ագեսիայից»,- հավելել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարաը:
Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն իր հերթին ասել է, որ այսպիսի հակաահաբեկչական զինավարժանքներ տեղի ունեցան երեք երկրների ռազմական համագործակցության պատմության մեջ առաջին անգամ: «Վերջին մի քանի տարում նկատվում է Մերձավոր Արեւելքի երկրներից լարվածության փոխադրում Աֆղանստան: Վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանում իրադությունը կախված կլինի այդ եկրի քաղաքական իրադրության մեջ իրադարձությունների զարգացումից»,- ճշտել է նա: Ուզբեկստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Շուխրատ Խոլմուհամեդովը նույնպես մտահոգություն է հայտնել Աֆղանստանի իրադրության առթիվ:
«Իրադրությունը մեզնից պահանջում է մշտական զգոնությոն եւ մարտական պատրաստության պահապնում»,- ասել էնա: Ընդամենը երեք երկրների զինավարժանքներին գործի են դրվել 2,5 հազար զինծառայողներ, որոնցից 1,8 հազարը Ռուսաստանից, եւ շուրջ 500 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Զինավարժանքներին Ռուսաստանի զորակազմի հիմքը կազմել են 201-րդ ռազմակայանի ստորաբաժանումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: