
Իտալիայի փոստը Հռոմի պապին ուղղված կասկածելի նամակ է հայտնաբերել

Իտալիայի փոստային ծառայողները հայտնաբերել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղարկված նամակ, որի մեջ եղել է երեք գնդակ: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը։
Կասկածելի ծրարը փոստում հայտնաբերվել էույս օգոստոսի 9-ի գիշերը Միլանի արվարձանի տեսակավորման կետում: Նամակն ուղարկվել էր Ֆրանսիայից: Միլանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Ծրարի վրա ձեռքով գրված էր. «Հռոմի պապին, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ, Հռոմ»:
Նամակի մեջ հայտնաբերվել էերեք գնդակ, ենթադրաբար՝ ատրճանակի համար, եւ Վատիկանի ֆինանսական գործողություններին վերաբերող հաղորդագրություն: Վատիկանի ներկայացուցիչները ոչ մի ձեւով չեն մեկնաբանել իրադրությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: