Բաժիններ՝

Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք

Իրանական կողմը դադարեցնում է էեկտրաէերգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքն օգոստոսի 10-ին մեջբերում է Fars գործակալությունը։

«Մեր երկրի կարիքներն են դարձել այն բանի պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,- ասել է նա: Ռաջաբի Մաշհադին նաեւ տեղեկացրել է Աֆղանստան արտահանության կրճատման մասին:

«Այսօր առկա պայմանագին համապատասխան մենք Աֆղանստանին ենք մատակարարել 13 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատ»,- հավելել է նա:

Իրանի ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ «անցյալ տարի երկիրն արտահանել էւրջ 2 հազար մեգավատ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի ներքին կարիքների պատճառով արտահանումը կրճատել ենք մինչեւ 150 մեգավատ»:

Իրանում էլեկտրամատակարարման իրավիճակն այս ամռանը սրվել է եւ հանգեցրել լույսի կանոնավոր անջատման ամբողջ երկրում:

Խնդիրը մի քանի անգամ բողոքի ակցիաների է հանգեցրել քաղաքներում: Իրանի իշխանությունները ձգտում են կրճատելու էլեկտրաէներգիայի սպառման մակարդակը՝ դիմելով դրա մատակարարման սահմանափակման այն պետական հիմնարկություններին, որոնք չեն պահպանում կարգադրությունները:

Հուլիսի 27-ին Թեհրանում 210 պետական հիմնարկներ լիովին անջատվել են էլեկտրամատակարարումից սահմանված կանոնների խախտման պատճաով: Էլեկտրամատակարարման բնագավառում ընդհատումներն Իրանի համար շարքային երեւույթ են ամռան սեզոնին: Հանգուցային պատճառներից մեկն օդորակիչների համատարած օգտագործումն է շոգ եղանակին: Այս տարի իրավիճակը սաստացել էերաշտի պատճառով, որը նվազեցնում է հիդրոէլեկտրակայանների օգտագործման հնաավորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս