Չինաստանում ավելի քան 30 պաշտոնյաների են պատժել COVID-19-ի բռնկման պատճառով
Չինական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ՉԺՀ-ում COVID-19-ի տարածումը կանխելու աշխատանքում արձանագրված թերությունների համար տարբեր աստիճանի պատասխանատվության են ենթարկվել 30 կադրային աշխատողներ։ների եւ առողջապահության տեղական կոմիտեների, բուժհաստատությունների մակարդակով, զրկվել են իրենց պաշտոններից, ասվում էհաղորդագրություններում: Երկրի իշխանությունները դեռ չեն կարողանում կասեցնել վարակի տարածումը երկրի ներսում:
Օգոստոսի 8-ին, ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ախտահարման 125 նոր դեպք, որոնցից 94-ը՝ երկրի ներսում. 41-ը՝ Հենանի նահանգում, 38-ը՝ Ցզյանսուի նահանգում, 12-ը՝ Հունանի նահանգում եւ 3-ը՝ Հուբեյի նահանգում:
Սկզբում վարակի տարածման նոր բռնկումն սկսվել է ընթացիկ տարվա հուլիսին՝ Մյանմայի հետ սահմանին գտնվող Յուննանի հարավային նահագի Ժույլի քաղաքում: Այնուհետեւ ախտահարված մարդիկ են հայտնաբերվել Ցզյանսուի արեւելյան նահանգի Նանկին քաղաքում: Վիրուսի փոխանցողները դարձել են քաղաքային օդանավակայանի աշխատողները, որոնք զբաղվում են միջազգային չվերթներ իրականացնող հանրանավերը մաքրելով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: