Բաժիններ՝

Թալիբները հայտնել են, որ Աֆղանստանի նախագահին առաջարկել են խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, սակայն նա փախել է

«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Գանիին առաջարկել է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, սակայն նա փախել է երկրից: Այդ մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, կիրակի հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը:

«Մենք նախագահ Ղանիին առաջարկեցինք խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը՝ անվտանգության վակուումից խուսափելու համար, սակայն նա փախավ», – հեռուստաալիքը մեջբերում է «Թալիբան» շարժման ներկայացուցչի խոսքերը:

Ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել առ այն, որ «Թալիբան»-ն արդեն միացել է նախագահական խորհրդին և, ինչպես ասում են, մի քանի ժամվա ընթացքում կստանձնի Աֆղանստանի մայրաքաղաքի լիակատար վերահսկողությունը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրադարձությունների ֆոնին թալիբները Քաբուլի բնակիչներին կոչ են անում անվտանգության նկատառումներով մնալ իրենց տներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը:

«Երկու աղբյուր TOLOnews-ին ասացին, որ նախագահ Ղանին լքել է երկիրը», – ասվում է հայտարարության մեջ: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Al Jazeera-ն հավելում է, որ «Թալիբան»-ը և Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները բանակցություններ են վարում իշխանության խաղաղ փոխանցման համար, այն դեպքում, որ զինյալները շրջափակել են մայրաքաղաք Քաբուլը:

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը: Al Arabiya հեռուստաալիքի վկայակոչած թալիբների հայտարարությունը վկայում է այն մասին, որ «երկրի մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն ընթանում, շարժումը վերահսկողություն է հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա»: Հեռուստաալիքի տվյալներով՝ թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Քաբուլից հյուսիս -արևմուտք գտնվող «Բաղրամ» ավիաբազայի վրա (Փարվան նահանգ): Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, կազմավորումները գրավել են նաև «Բաղրամ» քաղաքի բանտը, որտեղ պահվում է մոտ 5000 բանտարկյալ, և ազատ են արձակել իրենց կողմնակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս