Բաժիններ՝

Մայիսից մինչ օրս 390.000 աֆղաններ լքել են իրենց տները պատերազմի պատճառով

Աֆղանստանում մայիսից մինչ օրս մոտ 390 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները սկսված մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում են օտարերկրյա լրատվամիջոցները՝ հղում անելով աֆղանական Ariana News հեռուստաալիքի ներկայացրած տվյալներին:

Նշվում է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում 5 800 աֆղաններ փախել են երկրի հյուսիսային շրջաններից դեպի Քաբուլ: Նրանք բոլորն այժմ օգնության կարիք ունեն, այդ թվում՝ պարենամթերքի և դեղորայքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս