Բաժիններ՝

Համացանցում տարածվել է Աֆղանստանի նախագահի՝ երկիրը լքելու տեսանյութը

Իրանական Tasnim գործակալությունը հրապարակել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ երկրից հեռանալու տեսանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը բարձրանում սանդուղքով, ձեռքը թափահարում և մտնում Kam Air-ի ինքնաթիռ:

«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանիին առաջարկել է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, սակայն նա փախել է երկրից:

«Մենք նախագահ Ղանիին առաջարկեցինք խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը՝ անվտանգության վակուումից խուսափելու համար, սակայն նա փախավ»,- հեռուստաալիքը մեջբերում է «Թալիբան» շարժման ներկայացուցչի խոսքերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031