Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն կոալիցիոն կառավարություն կազմել. Times
«Թալիբան» արմատական շարժումը, որն օգոստոսի 15-ին գրավել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, մտադիր չԷ կազմել կոալիցիոն կառավարություն: Այդ մասին բրիտանական The Times թերթին հայտարարել է թալիբների մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
«Մենք պատերազմ ենք մղել ոչ այն բանի համար, որպեսզի որեւեիցե մեի հետ բաժանենք իշխանությունը»,- «Թալիբան» շարժման՝ անունը չհայտնած մասնակցի խոսքը մեջբերում է հրատարակությունը:
Ըստ նրա՝ թալիբները չեն պլանավորում ժամանակավոր կառավարության կազմում ներառել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ կհամաձայնվեն սոսկ «լիակտարար իշխանության»:
«Թալիբան» շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից:
Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: