Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հուլիսին աճել է հինգ անգամ
Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին հաղորդում է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Ընդամենը հուլիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 259,6 հազար այցելություն, որոնցից 176,3 հազարը եղել են տուրիստական: Միեւնույն ժամանակ տուրիստական այցելությունների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 403,7 տոկոսով:
Նշվում է որ հունվար ամսից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 745,7 հազար, ինչը 50,1 տոկոսով պակաս է, քան գրանցվել է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանը երկրորդ տեղում է: Հուլիս ամսին ամենամեծ թվով այցելությունները Վրաստան կատարել են Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացիները, հաղորդել է Sputnik-ը: