Բաժիններ՝

Արգենտինայում նախագահի լուսանկարի պատճառով սկանդալ Է բորբոքվել

Արգենտինայի դաշնային դատախազությունը նախագահական նստավայր կատարած այցելությունների ցանկն է խնդրել լուսանկարի հրապարակումից հետո, որում պետության ղեկավար Ալբերտո Ֆերնանդեսը եւ առաջին տիկինը հյուրերին ընդունում են կարանտինի ժամանակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատական շրջանակներում:

«Դատախազը պահանջել է այն մարդկանց ցուցակը, ովքեր ելումուտ են ունեցել նախագահական նստավայր», – ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջին մի քանի օրերին արգենտինական տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվել են երկրի առաջին տիկնոջ ծննդյան օրվա տոնակատարության լուսանկարները, որոնցում 12 մարդ է պատկերված սեղանի շուրջ: Նրանք առանց դիմակների էին եւ չեն պահպանել սոցիալական հեռավորությունը:

TN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ լուսանկարներն արվել են նախագահական նստավայրում անցյալ տարվա հուլիսին, երբ երկրում արգելված էին որեւէ հանդիպումներ եւ գործում էր խիստ կարանտին:

Երկրի կառավարության ղեկավար Սանտյագո Կաֆիերոն Radio 10-ին տված հարցազրույցում տեղի ունեցածը սխալմունք է անվանել։ Ֆերնանդեսը դեռ չի արտահայտվել այդ հարցի շուրջ։

Ընդդիմության պատգամավորներն արդեն հայտարարել են, որ մտադիր են պահանջել նախագահի հրաժարականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031