Բաժիններ՝

Կանադան պատրաստ է ընդունել շուրջ 20 հազար փախստականների Աֆղանստանից

Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել Աֆղանստանի շուրջ 20 հազար քաղաքացիների խոցելի խմբերից, որոնք փախստականի կարգավիճակում են հայտնվել այդ երկրում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարության մամուլի ծառայությունը:

«Մինչ «Թալիբան»-ն Աֆղանստանում ավելի մեծ տարածքներ է սկսում գրավել, ավելի մեծ թվով աֆղանների կյանքը սպառնալիքի տակ է հայտնվում, շատերը փախչում են երկրից: Աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Մարկո Մենդիչինոն, ազգային պաշտպանության նախարար Հարջիթ Սինկխ Սաջանը և արտգործնախարար Մարկ Գարնոն հայտնել են, որ Կանադան կընդունի 20 հազար աֆղանների, ովքեր թալիբների սպառնալիքի տակ են»,- հայտնել են նախարարությունից:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան գրավելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս