ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 2022 ֆինանսական տարվա բյուջետային առաջարկությունների փաթեթին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն օգոստոսի լույս 11-ի գիշերը 50 կողմ՝ 49 դեմ ձայներով հավանություն է տվել 2022 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ին) բյուջետային առաջարկությունների փաթեթին՝ 3,5 տրիլիոն դոլարի չափով: Այդ մասն հայտնել է Reuters գործակալությունը:

Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է հարկային զիջողություններ այն արտադրողների համար, որոնք օգտագործում են էներգիայի մաքուր աղբյուրներ, բարձրագույն կրթություն սանալու հնարավորության հեշտաման ծրագրերի իրականացում:

Նախատեսված է առողջապահության, կրթության եւ շրջակա միջավայրի պահպանության ծախսերի ավելացում: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամները, դեմ՝ հանրապետականները: Օգոստոսի 10-ին ավելի վաղ Սենատը 69 կողմ եւ 30 դեմ ձայներով հավանություն է տվել երկրի ենթակառուցվածքի զարգացման պլանին՝ ավելի քան 1,3 տրիլիոն դոլար գումարով, որը համաձայնեցված է Սպտակ տան եւ երկու կուսակցությունների սենատորների խմբի կողմից:

Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է 110 միլիարդ դոլարի տրամադրում կամուրջների եւ ճանապարհների կառուցման, 11 միլիարդ դոլար՝ տրանսպորտային անվտանգության համար: Եվս 39 միլիարդ դոլար պլանավորվում է ծախսել հասարակական տրանսպորտի արդիականացման համար:

Երկու օրինագծերն էլ կարեւորագույն նշանակություն ունեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար:

Նա ակտիվորեն ձգտել է հասնելու դրանց հավանության՝ օգտվելով այն բանից, որ իր գլխավորած Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ունի Կոնգրեսի երկու պալատներում: Այժմ օրինագծերը պետք է քննարկի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Այդ գործընթացը կարող է զբաղեցել մի քանի ամիս, քանի որ դրանց մի քանի դրույթների դեմ հանդես են գալիս ոչ միայն հանրապետականներն, այլեւ դեմոկրատներ: Փաստաթղթերի քննարկումը կսկսվի սեպտեմբերի կեսերից ոչ շուտ, քանի որ Կոնգրեսը գնում է ամառային արձակուրդի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս