Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 304-ի, կա ավելի քան 1800 վիրավոր
Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 304-ի, կա ավելի քան 1800 վիրավոր, հայտնում է npr.org-ը՝ հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությանը հղումով:
«Երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է և կազմել 304», – ասել են գերատեսչությունից: Նշվում է, որ «Հարավային դեպարտամենտում կան հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ»:
«Փրկարարների և քաղաքացիների իրականացրած առաջին գործողությունները օգնել են բազմաթիվ մարդկանց դուրս բերել փլատակներից: Հիվանդանոցները շարունակում են ընդունել վիրավորներին», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ վարչապետ Արիել Անրին ասել էր, որ Հայիթիի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են մտցնում օգոստոսի 14-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեյսմոլոգները Հայիթիում գրանցել են 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: