Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ դեկտեմբերին ՕՊԷՔ+-ի նիստի մասնակիցները որոշում կընդունեն նավթի հանույթի հետագա նվազեցման մասին:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախի հարցին՝ կրկին վերհաստատեց իր հայտարարությունը, թե Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ արցախցիների, հայաստանցիների և ադրբեջանցիների համար.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորին, որը նվիրված է համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:
Լույս նոյեմբերի 4-ի գիշերը հինգ մարդ է զոհվել Իրաքի Քերբալա քաղաքում ցույցերը ցրելու եւ Իրանի հյուպատոսության շենքի վրա բողոքի ակցիայի մասնակիցների հարձակվելու փորձի ընթացքում:
Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը:
Թուրքիային հակաօդային պաշտպանության C-400 ռուսական համակարգերի մատակարարման երկրորդ փուլը նախատեսում է դրանց համատեղ արտադրությունը, ինչը կարող է իրականացվել 2020 թվականի վերջին:
Վիետնամում ոստիկանությունը եւս ութ մարդու է ձերբակալել Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային զոհվելու հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է VnExpress տեղական հրատարակությունը:
Դելիում օդի աղտոտման թույլատրելի նորմայի իննակի գերազանցման կապակցությամբ իշխանությունները որոշում են ընդունել քաղաքում մասնավոր ավտոմեքենաների երթեւեկությունը սահմանափակելու վերաբերյալ։
Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Լիտվայում նոյեմբերի 4-ին սկսվել են Gelezinis Vilkas 2019 – II («Երկաթյա գայլ-2019-II») ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկրների մոտավորապես 4 հազար զինծառայողներ եւ ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա:
«Մեծ քսանյակի» երկրների խորհրդարանների խոսնակների՝ թվով վեցերորդ գագաթնաժողովը, որը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության (IPU) աջակցությամբ, նոյեմբերի 4-ին աշխատանքն է սկսել Ճապոնիայի մայրաքաղաքում:
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) տասը երկրներից յոթի ղեկավարները չեն եկել ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին, որտեղ Վաշինգտոնի ներկայացուցիչն ընթերցել էնախագահ Դոնալդ Թրամփի հրավիրագիրը՝ այցելելու իրեն Ամերիկայում՝ առանձին «հատուկ գագաթնաժողովի» համար:
Ռուսաստանում նոյեմբերի 4-ին նշում են Ժողովրդական միասնության օրը:
Իրազեկիչը, որը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին, ինչն առիթ է դարձել պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար, համաձայնել է գրավոր ձեւով պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին:
Ծովահենները Բենինի ափերի մոտ զավթել են նորվեգական բեռնատար նավը եւ առեւանգել անձնակազմի ինն անդամների:
Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Իոն Չեբանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լիովին վստահ» է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթելու հարցում, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ նոյեմբերի 3-ին կայացած զրույցը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները:
Ռուսաստանում նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնիշխան ռունետի մասին» օրենքը, որը քննադատները դիտարկում են որպես համացանցը վերահսկելու ու գրաքննելու միջոց: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ճապոնիայում արական սեռի պետական ծառայողներին ստիպողաբար կհանձնարարեն թեկուզեւ մեկ ամսով դեկտրետային արձակուրդ վերցնել ընտանիքում երեխա ծնվելիս:
Մոլորակի որոշ աշխարհաշրջաններում միջատների թվաքանակը կրճատվում է ավելի արագ, քան նախկինում համարվում էր:
Ծագումով հյուսիսային Մյանմայից սաթի մեջ չինացի հնէաբանները գտել են շուրջ 100 միլիոն տարեկան նախապատմական գիշատիչ թռչնի՝ սաթի մեջ քարացած կմախքի ֆրագմենտ:
Ռուսաստանցի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը 2019 թվականի առաջին տասն ամսվա ընթացքում աճել է 37,12 մլրդ դոլարով:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի պատմական քվեարկությունը նոր թափ է հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսակցություններին:
Չինաստանի մասնագետները մշակել են մարդկանց հույզերը ճանաչող տեխնոլոգիա, որն արդեն երկրի օդանավակայաններում եւ մետրոյի կայարաններում ներդրվում է հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձանց բացահայտելու համար:
2019 թվականի երրորդ եռամսյակում Հոնկոնգի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2009 թվականից ի վեր նվազել է առավելագույն տեմպերով՝ 3,2 տոկոս եռամսյակային չափմամբ, տարածաշրջանի տնտեսությունում անկում է սկսվե։
Ճապոնիայի փոստի երկու աշխատակիցներ կարողացել են շուրջ 5 միլիոն դոլար (540 միլիոն իեն) յուրացնել օգտագործված փոստային նամականիշերի վերավաճառման միջոցով, հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Թուրքիայում վերջին 15 տարում բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների մեջ գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ: Այս մասին ասված է Թուրքիայի գլխավոր ընդդիմադրիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատրաստած «Զեկույց երիտասարդության մասին. գործազուրկ, անհույս, անապագա» վերնագրով զեկույցից:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սացումա-Իոդձիմա կղզում ժայթքել է համանուն հրաբուխը:
Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները:
Կանադայի Քվեբեկ նահանգում փոթորիկը խլել է մեկ մարդու կյանք, հարյուր հազարավոր մարդկանց թողել առանց էլեկտրականության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CBS-ը: