Բաժիններ՝

Թեհրանը կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար

Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հաղորդել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Նրա խոսքով՝ Թեհրանը «ձեռնամուխ է եղել կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգների գործարկմանը ուրանի հարստացման համար»: Սալեհին հավելել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել է տասն անգամ: «Մենք չէինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930