ԱՍԵԱՆ-ի տասը երկրներից յոթի ղեկավարները չեն եկել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովին
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) տասը երկրներից յոթի ղեկավարները չեն եկել ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին, որտեղ Վաշինգտոնի ներկայացուցիչն ընթերցել էնախագահ Դոնալդ Թրամփի հրավիրագիրը՝ այցելելու իրեն Ամերիկայում՝ առանձին «հատուկ գագաթնաժողովի» համար:
Թրամփը չի ժամանել ԱՍԵԱՆ-ի ղեկավարների եւ Հարավասիական գագաթնաժողովներին, որոնք նոյեմբերի 2-4-ին ընթանում են Թաիլանդում, եւ Բանգկոկ չի ուղարկել ո՛չ ԱՄՆ-ի փոխնախագահին, ո՛չ պետքարտուղարին: Որպես Վաշինգտոնի պատվիրակության ղեկավար Բանգկոկ է ժամանել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:
Տարածաշրջանային դիտորդների դիտարկմամբ՝ սա ԱՄՆ-ի համար ԱՍԵԱՆ-ի միջոցառումներում ներկայացուցչության մակարդակի ոչ տիպական եւ հազվադեպ իջեցում է:
Նոյեմբերի 4-ին ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին, նախքան Արեւելաասիական գագաթնաժողովը, ներկայացել են ԱՍԵԱՆ-ի երկրների միայն երեք ղեկավարներ (այս տարի ԱՍԵԱՆ-ը նախագահող) Թաիլանդի, Վիետնամի եւ Լաոսի վարչապետները: Դաշինքի մնացած երկրները՝ Սինգապուրը, Մալայզիան, Ինդոնեզիան, Բրունեյը, Կամբոջան, Մյանման եւ Ֆիլիպինները, ներկայացված էին արտաքին գործերի նախարարներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: