Ռուսաստանում նշում են Ժողովրդական միասնության օրը
Ռուսաստանում նոյեմբերի 4-ին նշում են Ժողովրդական միասնության օրը: Ամբողջ երկրում անցկացվում են հայրենասիրական ակցիաներ, ցուցահանդեսներ, մշակութային փառատոներ, համերգներ, ինտելեկտուալ մարաթոններ, մարզական միջոցառումներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ժողովրդական միասնության օրը երկրի տոնական օրացույց է մտել 13 տարի առաջ ի հիշատակ ռուս ժողովրդի պատմության ամենադրամատիկ շրջաններից մեկի, որը ժողովրդի համախմբման խորհրդանիշ դարձավ դժվարությունների ու արտաքին սպառնալիքների դեմ հանդիման: Ամսաթիվը հիշեցնում է 1612 թվականի իրադարձություների մասին, երբ ժողովրդական աշխարհազորը Կուզմա Մինինի եւ Դմիտրի Պոժարսկու գլխավորությամբ Մոսկվան ազատագրեց լեհերից:
Հաստատված ավանդույթի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ օրը ծաղիկներ է դնում Կարմիր հրապարակում Մինինի եւ Պոժարսկու հուշարձանին: Ի թիվս այլ միջոցառումների, Կրեմլում հանդիսավոր ընդունելության ընթացքում պետության ղեկավարը մրցանակներ կհանձնի Ռուսաստանի ժողովրդի միասնության ամրապնդման գործում ավանդի համար եւ Բարեկամության շքանշաններ օտարերկյա քաղաքացիներին՝ ժողովուրդների միջեւ խաղաղության, բարեկամության, համագորակցության եւ փոխըմբռնման գործում հատուկ վաստակի համար: Իսկ նոյեմբերի 4-ի երեկոյան Պուտինը «Զարյադիե» սրահում ներկա կլինի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ Վալերի Գերգիեւի գլխավորությամբ: