Վաշինգտոնը եւ Պեկինը քննարկում են ավելի վաղ սահմանված փոխադարձ մաքերի մի մասը չեղարկելու հնարավորությունը՝ առեւտրի ոլորտում վիճելի հարցերի լուծման համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պնդում է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին եւ ստիպում են նրա ղեկավարությանը՝ կրճատել ծախսերը: Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը:
Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրական համաձայնագիրը պետք է հաշվի առնի երկու երկրների, ինչպես նաեւ նրանց գլխավոր գործընկերների, ներառալ Ֆրանսիայի եւ Եվրամիության մյուս երկրների շահերը:
ԱՄՆ-ն Իրանի կողմից ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգների գործարկումը համարում է միջուկային շանտաժ եւ փորձ՝ ստիպելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակիցներին՝ գնալ զիջումների:
ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին գործարկել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին։
Բաղդադը եւ Իրաքի շրջանների մեծ մասն անջատված է Ինտերնետից երկրում անկարգությունների սաստկանալու պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն այն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ։
Սիրիայում ձերբակալվել է Ռասմիա Ավադը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ավելի վաղ սպանած պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քույրը: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով անունը չնշված թուրք պաշտոնյայի:
ԱՄՆ-ի բնակիչների կեսից ավելին աջակցություն է հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ սկսելուն: Այս մասին վկայում է հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացվել է WSJ-ի եւ NBC-ի պատվերով:
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության եւ իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Թեպետ մենք չենք սնում վրեժխնդրության որևէ զգացմունք հանցագործների հանդեպ, սակայն մենք չենք կարող մեզ թույլ տալ անգամ մի պահ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել: Այդ փորձառության հիշողությունն ու հուշերն են, որ ստիպում են մեզ առաջ մղել «այլևս երբեք»-ի սկզբունքը: Նահատակվելու այս իրողությունը ներծծված է երկու վայրագ ցեղասպանությունների զոհերի արյան մեջ, մի կողմից՝ Հայոց ցեղասպանության, իսկ մյուս կողմից՝ Պոնտոսի հույների ցեղասպանության»:
Նոյեմբերի 4-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նոր խոսնակ է ընտրվել սըր Լինդսի Հոյլը, որն ավելի վաղ զբաղեցրել է փոխխոսնակի պաշտոնը:
Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցը մեկնարկեց Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպումով։
Entrepreneur Georgiaե-ն հետաքրքրվել է Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսով եւ բարեսիրական գործունեությամբ: Այդ կապակցությամբ Իվանիշվիլին հայտարարել է, որ բարեգործությունը գնահատելի է միայն այն ժամանակ, երբ այն իրականացվում է առանց ավելորդ ցուցադրության:
Սթիվ Իսթերբրուքը հեռացել է McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ստորադրյալ կնոջ հետ սիրավեպի պատճառով, նրան փոխարինել է Քրիս Քեմփզինսկին:
Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ նրա բարեգործական ֆոնդում պահվում են Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի եւ Սալվադոր Դալիի նկարներ, որոնք կարող են կեղծ լինել:
Մոտ մեկ շաբաթ առաջ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ-ին ոչ միայն փամփուշտների շուկայական ձեռնտու գին են առաջարկել, այլև «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում գործարանի կառուցում:
Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հանցագործները հարձակում են գործել տաճարի վրա, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:
American Airlines, United Airlines եւ Southwest Airlines խոշորագույն ամերիկյան ավիաընկերությունները մշակում են Boeing 737 MAX-ի սեփական ցուցադրական թռիչքների անցկացման պլան՝ անկախ Boeing ընկերությունից եւ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունից (FAA):
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
Մեր՝ կովկասյան տարածաշրջանում, հիմնական սպառնալիքը կոնֆլիկտայնության բարձր մակարդակն է: Այս մասին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Սերբիայի իշխանություններն ակնկալում են երկու – երեք ամիս անց կոսովոալբանյան իշխանությունների հետ բանակցությունների շարունակումը եւ պատրաստ են փոխզիջումային որոշումների:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ դեկտեմբերին ՕՊԷՔ+-ի նիստի մասնակիցները որոշում կընդունեն նավթի հանույթի հետագա նվազեցման մասին:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախի հարցին՝ կրկին վերհաստատեց իր հայտարարությունը, թե Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ արցախցիների, հայաստանցիների և ադրբեջանցիների համար.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորին, որը նվիրված է համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:
Լույս նոյեմբերի 4-ի գիշերը հինգ մարդ է զոհվել Իրաքի Քերբալա քաղաքում ցույցերը ցրելու եւ Իրանի հյուպատոսության շենքի վրա բողոքի ակցիայի մասնակիցների հարձակվելու փորձի ընթացքում:
Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը:
Թուրքիային հակաօդային պաշտպանության C-400 ռուսական համակարգերի մատակարարման երկրորդ փուլը նախատեսում է դրանց համատեղ արտադրությունը, ինչը կարող է իրականացվել 2020 թվականի վերջին: