
Թրամփի և Զելենսկու զրույցի մասին իրազեկողը համաձայնել է գրավոր պատասխանել հարցերին

Իրազեկիչը, որը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին, ինչն առիթ է դարձել պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար, համաձայնել է գրավոր ձեւով պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Մարկ Զայիդը:
Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, այդ անսպասելի առաջարկությունն արվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիետում գլխավոր հանրապետական Դեւին Նունիեսին: Այն հանրապետականներին թույլ կտա ուղղակիորեն հարցեր տալ իրազեկչին:
Փաստաբանն իր թվիթերում գրել է, որ իրազեկիչն անմիջականորեն Հանրապետական կուսակցության անդամների հարցերին կպատասխանի «գրավոր ձեւով՝ երդում տալով եւ սուտ վկայության համար պատժով»: Միեւնույն ժամանակ իրավաբանը նշել է, որ հարցերին, որոնք կարող են բացահայտել իրազեկչի ինքնությունը, ինչին ձգտում են հասնել Թրամփը եւ հանրապետականները, պատասխաններ չեն հետեւի, հաղորդել է «Ինտերֆաքսը»: